ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն անդրադարձել է ՀՀ Ազգային ժողովում հնչած հայտարարությանը, թե պաշտոնական Երևանը գոհ կլինի, եթե ՀԱՊԿ-ը հեռացնի Հայաստանին կազմակերպությունից։ «Եթե Երևանն այլևս կարիք չունի անդամակցելու այդքան կարևոր տարածաշրջանային անվտանգության կազմակերպությանը, ապա ազատ է համապատասխան որոշում կայացնելու և դուրս գալու այս կազմակերպությունից»,- ասել է նա:               
 

ԱԺ օրակարգի դժվար հաստատումը

ԱԺ օրակարգի դժվար հաստատումը
20.10.2014 | 15:30

ԱԺ հերթական քառօրյայի մեկնարկին ձայնի իրավունք խնդրեց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը և ասաց, որ ուրբաթ օրը՝ ոչ աշխատանքային ժամին, Կենտրոն և Նորք- Մարաշ համայնքների դատարանը կայացրեց վճիռ, համաձայն որի, Հայաստանում քաղաքական հայացքների համար մարդիկ անազատության մեջ են հայտնվում: ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն ընդհատեց ու ասաց, որ Փոստանջյանի ասածը կապ չունի օրակարգի հետ և «Ժառանգության» պատգամավորը խախտում է կանոնակարգ օրենքը:
«Ամեն անգամ տպավորություն է ստեղծվում, որ ես անջատում եմ Ձեր խոսափողը, սակայն եկեք հարգենք միմյանց: Ձեր ասածը կապ չունի օրակարգի հետ, դրա համար գոյություն ունի ԱԺ հայտարարությունների ժամ, այդ ժամանակ էլ կարող եք ասել այն, ինչ ցանկանում եք»,- ասաց ԱԺ փոխնախագահը՝ այդպես էլ խոսքի իրավունք չտալով Փոստանջյանին: Մտքերի փոխանակության ժամանակ Զարուհի Փոստանջյանը կրկին բարձրացրեց Շանթ Հարությունյանի դատավճռի հարցը՝ նշելով, որ մինչև դատավճռի կայացումը նախագահ Սերժ Սարգսյանն իրավունք չուներ ուղղորդելու դատարանին: Փոստանջյանի խոսքը նիստը վարող Էդուարդ Շարմազանովը կրկին ընդհատեց: «Իմ ուշքը չի գնում Ձեր խոսափողն անջատելու համար, ու Դուք էլ պիտի խոսեք և գործեք կոռեկտության շրջանակում»,- անջատելով Փոստանջյանի խոսափողը՝ ասաց ԱԺ փոխնախագահը:

Դիտվել է՝ 1966

Մեկնաբանություններ